Բժշկական տուրիզմը համաշխարհային տուրիզմի դինամիկ զարգացող ճյուղերից է: Բժշկական գիտության հարաճուն զարգացումը նպաստում է արտասահմանում բուժման մատչելիությանը և բուժական տուրիզմի առաջատար երկրների ու քաղաքների ցանկի ավելացմանը: Բուժումը արտասահմանում աստիճանաբար դառնում է հասանելի մեր հասարակության առավել լայն շերտերին: Իհարկե հետազոտվել և բուժվել արտասահմանում իրենց թույլ տալ կարող են դեռևս մեր բնակչության մի ստվար զանգված, սակայն արտասահմանում բուժման հասանելիության աճի միտումն ակնհայտ է:
Մեր երկրում բժշկական ոլորտի մասնագետները, համաշխարհային մասշտաբով դիտարկելիս, բավական արհեստավարժ են՝ նեղ մասնագիտական բարձր տեղեկացվածությամբ: Հայաստանը, իրավամբ, կարող է հպարտանալ բարձր որակավորմամբ անվանի բժիշկներով, եզակի վիրահատություններ կատարող վիրաբույժներով, ծննդօգնության որակի տպավորիչ բարձրացմամբ: Վստահորեն կարելի է ասել, որ մասնագիտական պատրաստվածությամբ մեր բժիշկ-մասնագետները չեն զիջում իրենց արտասահմանյան գործընկերներին:
Ողջ թերացումը բժշկական ոլորտի սարքավորումներով հագեցվածության մեջ է: Չնայած, որ վերջին տարիներին բուժսարքավորումների ներկրումը մեր երկիր ավելացել է, միևնույն է, որոշ բարդ ու թանկարժեք բժշկական սարքավորումներ դեռևս չկան մեր բուժ "զինանոցում": Մի շարք բարձր տեխնոլոգիական բուժսարքավորումների առկայությունը արտասահմանյան պրակտիկ բժշկական բնագավառում մեծ առավելություն է տալիս տեղացի բժիշկներին և լիարժեք բուժման հնարավորություն ստեղծում իրենց դիմած հիվանդներին:
Արտասահմանյան բժշկության խիստ դրական կողմերից են նաև ապացուցողական բժշկության և աշխատանքի ալգորիթմների ներդրումը ոլորտում, ինչը իր առաջին քայլերն է կատարում Հայաստանում:
Վերոնշյալը մի շարք հիվանդությունների և ախտաբանական վիճակների բուժման մասով առավել նպատակահարմար է դարձնում բուժվելը արտերկրում:

|
կայքում կարելի է գտնել տեղեկատվություն հետևյալ թեմաներով. |
|
bujum artasahmanum , bjshkakan turizm , bujvel arterkrum , բուժվել արտասահմանում , bujakan tourism , բուժում Գերմանիայում , բուժում Իսրայելում |
WorldMedProxy ընկերությունը ստեղծված է՝ ծառայելու մեր ազգաբնակչության այն ներկայացուցիչներին, ովքեր ցանկություն կհայտնեն հետազոտվել և/կամ բուժվել արտասահմանում, ծննդօնություն ստանալ արտերկրում, օգտվել էսթետիկ ու պլաստիկ բժշկության առաջարկներից: Կաջակցենք նաև արտասահմանում սանատոր-կուրորտային բուժման, վերականգնման ցուցումների դեպքում:
Ունենք գործընկերական պայմանագրեր եվրոպական և ասիական երկրների մի շարք կլինիկաների հետ: Կարող ենք առաջարկել անցնել վիրաբուժական, վերականգնողական, քիմիոթերապևտիկ բուժում Արաբական Միացյալ Էմիրությունների, Գերմանիայի, Իսպանիայի, Իսրայելի, Ավստրիայի, Հունաստանի, Լատվիայի, Հունգարիայի, Սինգապուրի, Ֆինլադիայի և մի քանի այլ պետությունների առաջատար հիվանդանոցներում և համալսարանական կլինիկաներում, վերականգնել առողջությունը Գերմանիայի, Ավստրիայի, Հունգարիայի և այլ երկրների բուժիչ հանքային ջրերով հարուստ առողջարաններում, կուրորտային գոտիներում:
Արտասահմանյան գործընկերների ընտրությունը կատարել ենք` բացառապես առաջնորդվելով կոնկրետ կլինիկաներում հարուստ նյութատեխնիկական բազայի, լիցենզավորված բազմափորձ բժիշկների և ուշիմ միջին բուժ անձնակազմի առկայությամբ: Գործընկեր կլինիկաների ցանկը ժամանակի ընթացքում լրացնում ենք նոր բուժհիմնարկներով:
Բուժման նպատակով մեկնող հիվանդներին և խնամողին ուղեկցում ենք արտասահմանում բուժման ողջ ընթացքում: Ուղևորության, հյուրանոցում բնակության, բուժման ընթացքում ծագած խնդիրների դեպքում կարող են դիմել ոչ միայն կցված կոորդինատորին, այլ նաև երևանյան մեր գրասենյակ. աջակցում ենք միշտ:
Ինչու՞ դիմել հենց մեզ` բուժում արտասահմանում կազմակերպելիս.
ա) Բժշկական տուրիզմի առաջարկներ հիմնականում կատարում են տուրիստական գործակալությունները: Մենք դասական տուրիզմով չենք զբաղվում, այլ մասնագիտացել ենք բացառապես բժշկական տուրիզմի բնագավառում:
բ) Մեր անձնակազմում ունենք հաստիքով բժշկական կոնսուլտանտ, ի տարբերություն հայաստանյան այլ ընկերությունների, որտեղ կամ չկան խորհրդատու բժիշկներ, կամ կան արտահաստիքային բժիշկներ, որոնց կարող եք տեսնել ու նրանց հարցադրումներ կատարել խիստ սահմանափակ թվով անգամներ: Մեր բժիշկ-մասնագետը կպատասխանի ոլորտից Ձեզ հուզող հարցերին, մասնագիտորեն կբացատրի այս կամ այն կլինիկայի ընտրության նպատակահարմարությունը, հիվանդանոցի կողմից ներկայացված ծախսերի չափի խելամիտ լինելը, նախքան մեկնելը Հայաստանում կատարվելիք անալիզների և գործիքային քննությունների ծավալը, կմատնանշի Երևանի այն բուժհիմնարկները, որտեղ կոնկրետ քննությունը, հետազոտումը առավել որակյալ կարելի է կազմակերպել: Ընդունեք, որ բժիշկ-մասնագետ չունեցող ընկերությունը խիստ կթերանա վերոնշյալ աջակցությունը ցուցաբերելիս:
գ) Աշխատում ենք մի շարք պետությունների հիվանդանոցների, ծննդատների, վերականգնողական կենտրոնների հետ, ի տարբերություն տուրիստական ընկերությունների, որոնք կազմակերպում են օրինակ, միայն բուժում Գերմանիայում կամ բուժում Իսրայելում, այսինքն հիվանդին չենք սահմանափակում մեկ երկրի 1-ից 2 բուժհիմնարկների առաջարկներով. hիվանդին հնարավորություն ենք տալիս ընտրել մեծ թվով առաջարկներից:
ՀԱՐՑ Հաճախորդից.
– Իսկ ո՞րն է ձեր ընկերություն դիմելու իմաստը, եթե համացանցի օգնությամբ կարող եմ ուղղակիորեն պայմանավորվել յուրաքանչյուր հիվանդանոցի կամ բուժհաստատության բուժանձնակազմի հետ:
ՊԱՏԱՍԽԱՆ.
– Բժշկական ծառայությունները համացանցով ինքնուրույն փնտրելու և ընտրելու ժամանակ բժշկական սպասարկման որակը սպասվածից էականորեն տարբերվելու վտանգը ավելի մեծ է, քան զբոսաշրջային ուղևորության կազմակերպման դեպքում:
"WorldMedProxy" ընկերությանը դիմելու դեպքում դուք հնարավորություն կստանաք օգտվել մեր բազայում եղած առաջատար բժիշկների ծառայություններից, և Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Իսրայելի կամ այլ երկրների բժշկական ենթակառուցվածքներից, ինչի վերաբերյալ տեղեկացված լինելը մեզ հնարավորություն է տալիս օպերատիվ կերպով գտնել արհեստավարժ մասնագետների, Ձեզ ընձեռել բարձրագույն որակի բուժման հնարավորություն:
Մեզ դիմողները կարիք ունեն ոչ միայն բուժման մեկնել լավագույն մասնագետների մոտ, այլև նրանց անհրաժեշտ է խորհրդատվության, հետազոտության և բուժական այլ միջոցառումների տրամաբանված, նախապես պլանավորված և առանց ժամանակի կորստի կազմակերպում: Ձեզ անհրաժեշտ է ոչ թե հետխորհրդային տարածքի բնակչությանը արևմտյան հիվանդանոցների առաջարկած “վճարիր-ժամանիր-տեղում կկազմակերպենք” պարզեցված սխեման, այլ անհատականացված սխեմա, երբ նախապես հայտնի են ցանկությունները, պահանջները և սպասելիքները:
Համեցե´ք:
Լեյպցիգի Cancer Center Germany ուռուցքաբանական կենտրոնում (CCG) իրականացվում է քաղցկեղային հիվանդությունների անհետաձգելի ախտորոշում և ամբողջական բուժում.
Հիվանդանոցը մեծ համբավ է վայելում Շվեյցարիայի սահմաններից դուրս և համարվում է երեխաների մոտ ասթմայի և թոքային հիվանդությունների բուժման հայտնի միջազգային կենտրոն: Հիվանդանոցն ունի նաև անհաս նորածինների պաթոլոգիաների բուժման հարուստ փորձ:
Ֆրանսիա: 357 կմ հեռու Փարիզից, 70 կմ` Կլերմոն-Ֆերրանից, 203 կմ` Լեոնից, 295 կմ` Ժնևից:
Բուկովիչկա Բանյա բալնեոկուրորտը գտնվում է երկու լեռների՝ Բուկուլյայի և Վենչացի ստորոտին:
"Բադեն" և "Ռայնթալ" կլինիկաները տեղակայված են գերմանական Բադ Կրոցինգեն կուրորտի թերմալ այգու կենտրոնական մասում:
Օնկոլոգիական ռեաբիլիտացիայի գլխավոր նպատակն է համարվում հիվանդի ֆիզիոլոգիական և հոգեկան վերականգնումը, վիրահատական միջամտությունների արդյունքում առաջացած հետևանքների վերացումը, ինչպես նաև քիմիո և ռադիո թերապիան, օրգանիզմի կորսված գործառույթների վերականգնումը, հիվանդության կրկնման կանխարգելումը, դիմադրողականության բարձրացումը և, որպես հետևանք, հիվանդի կյանքի որակի բարելավումը մինչև հնարավոր ամենաբարձր մակարդակը:
Փարիզից 3 կմ հեռավորության վրա, Բուլոնյան անտառով և Սեն Կլու զբոսայգիով շրջապատված վայրում 1930թ.-ին Ֆրեյդի աշակերտուհի Հունաստանի արքայադուստր Մարիա Բոնապարտի կողմից հիմնվեց այս կլինիկան:
Հռոմեացիները վախենում էին մեջքի սպիներից, քանի որ այն ցույց էր տալիս, որ պատերազմի ժամանակ նրանք հետ են դարձել՝ նահանջել և մեջքին են վնասվածք ստացել:
Bujum Israelum Իսրայելի մեծությամբ երրորդ բազմապրոֆիլային հիվանդանոցը համարվում է պետական առողջապահության կենտրոնական ձեռնարկություններից մեկը: ՈՒնի 1300 ստացիոնար տեղեր:
Եվրոպական սրտաբանության և սրտային վիրաբուժության առաջատար Մյունհենի Սրտաբանական կենտրոնը այսօր էլ համարվում է խոշորագույններից մեկն աշխարհում և, անխոս, ամենապահանջվածը հիվանդների շրջանում, որի բազայի վրա էլ իրականացվում են կլինիկական բուժման բոլոր տեսակները, հետազոտական և կրթական ակտիվ աշխատանքներ:
Հունգարիայի Հեվիզ բուժիչ լիճը Բալատոնի առանձնահատուկ հատված է, որը դարձել է Եվրոպայի № 1 վայրը օստեոխոնդրոզի, հոդերի խնդիրների բուժման, ողնաշարի թեքության ուղղման և հետվիրահատական վերականգնում ստանալու համար:
1993թ.-ին պրոֆեսոր Ջոն Ժոզեֆ ՄակԴերմոտտի կողմից հիմնադրված Աչքի կենտրոնը իրականացնում է բժշկական գործունեություն ԱՄՆ-ում մշակված արձանագրությունների հիման վրա: Դա միջազգային մակարդակի, արտակարգ կահավորված ակնաբուժական կլինիկա է՝ մասնագիտացված համալիր ախտորոշման, ժամանակակից մեթոդներով բուժման և մեծահասակների ու երեխաների ակնաբուժական հիվանդությունների կանխարգելման բնագավառում:
Եթե գործերով կամ հանգստի նպատակով մեկնում եք Արաբական Միացյալ Էմիրություններ, կարող եք այցելել Al Yasmeen կլինիկա՝ բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգենայի ողջ կոմպլեքս ծառայությունը ստանալու, որը ներառում է.
Բելգրադից 230կմ հվ և Ադրիատիկ ծովափից 300կմ հեռավորության վրա գտնվող Զլատիբոր կլիմայական կուրորտում է, ծովի մակարդակից 1000մ բարձրության վրա:
1898թ.-ին հիմնադրված մասնագիտացված կլինիկա և վերականգնողական կենտրոն մեծահասակների և երեխաների համար:
Ռոբոտացված պրոստատէկտոմիան պրոստատէկտոմիայի մինիմալ ինվազիվ մեթոդն է, որը թույլ է տալիս կրճատել հիվանդանոցում գտնվելու ժամանակը, բարդացումները և վերականգնողական շրջանը՝ միաժամանակ թողնելով առավել դրական կոսմետիկ էֆեկտ:
Եռաչափ վիզուալիզացիայով CT-սարքով հագեցած գծային արագացուցչի կիրառմամբ ռադիոթերապիան այսօր ճառագայթային թերապիայի ամենաժամանակակից մեթոդներից մեկն է: Ներկայումս ուռուցքային պաթոլոգիայի բուժման դեպքում այս մեթոդը համարվում է առավել անվտանգ ու արդյունավետ:
Bujum Avstriayum Քանի որ Ավստրիան չի հայտնվել այն երկրների ցանկում, որպիսիք են Գերմանիան ու Իսրայելը, որոնք ընդունել են մեծ քանակությամբ ներգաղթյալներ նախկին ԽՍՀՄ երկրներից, ավստրիական բժշկության եզակի հնարավորությունների մասին տեղեկատվությունը երկար տարիներ մեծամասամբ հասու է եղել նեղ մասնագետներին:
Հունգարիայի հյուսիսում գտնվող Վերականգնողական-կլինիկական կենտրոնը մասնագիտացված է սրտաբանության և օրթոպեդիայի ոլորտում:
Bujum Germaniayum Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի օրթոպեդիկ կլինիկայում անցկացվում են ինչպես նախնական օրթոպեդիկ ախտորոշումներ, այնպես էլ էնդոսկոպիկ և արթրոսկոպիկ բոլոր տեսակի վիրահատություններ՝ առավելապես ծնկային, կոնքազդրային և ուսային հոդերի շրջանում: Յուրաքանչյուր տարի իրականացվում է 2500-ից ավելի վիրահատական միջամտություն:
"WorldMedProxy"-ն կատարում է իր հաճախորդների ռադիոլոգիական և վերականգնողական ախտորոշիչ քննություն Մյունխենի, Ֆրայբուրգի, Դյուսելդորֆի, Վիենայի, Թել-Ավիվի, Մարսելի, Դուբայի, Աբու Դաբիի համալսարանական և ակադեմիական կլինիկաներում:
Դուբայում գրանցվել է բժշկական նպատակներով Էմիրաթ այցելող զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ:
Ոչ բոլոր երկրներն են իրենց քաղաքացիներին ապահովում արդյունավետ և անվճար բժշկական սպասարկում:
Ռաս-Էլ-Հայմում շեյխ Խալիֆայի անվան մասնագիտացված հիվանդանոցի վիրաբույժների խումբն անցկացրել է ԱՄԷ-ի քաղաքացի՝ 37-ամյա կնոջ սրտի եզակի ուռուցքի հեռացման հաջող վիրահատությունը:
Բժշկական տուրիզմն այսօր արդեն լայն տարածում է գտել ողջ աշխարհում. հարյուր հազարավոր հիվանդներ ամեն տարի այս կամ այն երկիրն են այցելում՝ իրենց հայրենիքում անհասանելի որակյալ բժշկական ծառայություններից օգտվելու նպատակով:
Յուրահատուկ տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս տպել ատամնաբուժական պսակներ, վերջույթների պրոթեզներ, իմպլանտացվող հոդեր և ոսկորներ ներկայացվել են Դուբայում անցկացված առողջապահությանը նվիրված Arab Health-2016 միջազգային ցուցահանդեսին:
Առաջին արձանագրված դեպքերից, երբ մարդիկ ճանապարհորդել են բժշկական նպատակներով, ձգվում է մինչև հազարավոր տարիներ, երբ հույն ուխտավորները ճանապարհորդել են Միջերկրական ծովից մինչև Սարոնիկոս ծոց։ Այս տարածքը համարվում էր բժշկության աստված Ասկլեպիոսի սրբավայրը։
Դուբայի պատմության մեջ առաջին ծննդաբերությունը ջրում բարեհաջող է անցել Ալ Բարշա թաղամասի Ալ Զահրա հիվանդանոցում: